• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Գալը կարող է հեռացվել Ծննդյան տոներին

Լուի վան ԳալԾննդյան տոներին Լուի վան Գալի համար տհաճ անակնկալ կարող է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացումը։

Շաբաթ օրը «Նորվիչ Սիթիից» կրած պարտությունը (1։2) դարձավ երրորդ անընդմեջ պարտությունը «կարմիր սատանաների» համար, ինչի պատճառով վան Գալը հայտնվեց մեծ ճնշման տակ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն, որ օրեր առաջ առանց աշխատանքի մնաց Ժոզե Մոուրինյոն, կարելի է հավանական համարել մարզչական փոփոխությունն «Օլդ Թրաֆորդում»։

Եվ չնայած, որ հոլանդացի մասնագետը շարունակում է հավատալ, որ դեռ վայելում է ֆուտբոլիստների և ղեկավարության վստահությունը, ակումբի ներսում տրամադրությունները մի փոքր այլ են։ Ինչպես հայտնի է դարձել The Independent պարբերականին, ակումբում ավելանում է դժգոհությունը վան Գալի մարզչական մեթոդներից։

Աղբյուրի հաղորդմամբ, Boxing Day շրջանի առաջին երկու խաղերում ձախողումը կարող են խաչ քաշել «Յունայթեդում» վան Գալի կարիերայի վրա։

Գործազուրկ Մոուրինյոն և մրցաշրջանի ավարտին «Բավարիան» լքող Խոսեպ Գվարդիոլան անուղղակի «Յունայթեդին» ստիպում են չսպասել 2017 թվականին վան Գալի պայմանագրի լրանալուն։ Պրեմիեր Լիգայի վերջին հինգ խաղերից ընդամենը մեկում հաղթանակ տանելով՝ «Յունայթեդը» դուրս մնաց լավագույն քառյակից, իսկ մանկունյանցիների ղեկավարները չեն կարող թույլ տալ, որ ակումբը ևս մեկ մրցաշրջան անցկացնի առանց Չեմպիոնների Լիգայի։

Հետաքրքիր փաստեր