• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Գալը պատրաստ է վան Պերսիին դարձնել «Յունայթեդի» ավագ

Ռոբին վան Պերսի Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդ» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու դեպքում Լուի վան Գալը պատրաստ է թիմի ավագի թևկապը հանձնել Ռոբին վան Պերսիին:

Երբ մրցաշրջանի կեսին հայտնի դարձավ, որ «կարմիր ստանաների» ավագ Նեմանյա Վիդիչը կլքի «Օլդ Թրաֆորդը», շատերը մտածեցին, որ թիմի նոր ավագ կդառնա Ուեյն Ռունին:

Որոշ պարբերականներ անգամ գրեցին, որ ավագի թևկապը Ռունիին խոստացել են նոր պայմանագրի ստորագրման ժամանակ: Սակայն վան Գալի նշանակումը կարող է փոխել իրավիճակը:

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը՝ հղում անելով հոլանդական իր աղբյուրին, վան Գալը ցանկանում է ավագ դարձնել իր հայրենակից վան Պերսիին, ով ավագի պարտականությունները կատարում է Հոլանդիայի ազգային հավաքականում: