«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը պաշտպանել է իր կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին, ով մեղադրվում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի վրա թքելու համար:
Մանչեսթերյան դերբիից հետո, որն ավարտվեց «քաղաքայինների» նվազագույն առավելությամբ, սոցցանցերում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում է, թե ինչպես է Ֆելայնին իր դժգոհությունը հայտնում Ագուերոյին, ով ցանկանում էր 11 մետրանոց վաստակել:
Դրվագներից մեկում երևում է, թե ինչպես է բելգիացին թքում Ագուերոյի վրա, սակայն վան Գալը դրա մեջ հանցավոր ոչինչ չի տեսնում:
-Ես տեսել եմ, որ այդ հարցը բարձրացվել է սոցցանցերում, սակայն անգամ հեռուստատեսությամբ ցույց տվեցին, որ նա գոռաց, իսկ այդպիսի պահերին երբեմն թուք է երևում: Ես չեմ կարծում, որ նա միտումնավոր է արել,- ասել է վան Գալը: Sky Sports