• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսիի և Դևիդ Մոյեսի միջև կոնֆլիկտ է հասունանում

Ռոբին Վան Պերսի Դևիդ Մոյես«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիի և գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի միջև աստիճանաբար մեծանում է անհամաձայնությունը, որը կարող է լուրջ կոնֆլիկտի վերածվել:

Ինչպես հաղորդում է Daily Star-ը՝ մեջբերելով վան Պերսիի մտերիմ ընկերոջ խոսքերը, Ռոբինը տպավորված չէ «Յունայթեդի» նոր մարզչով և համաձայն չէ մարզումների անցկացման որոշ մեթոդների հետ:

Մեկ տարի առաջ «Արսենալից» «Յունայթեդ» տեղափոխվելու գործում մեծ դեր ունեցավ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը, ում փոխարինեց Դևիդ Մոյեսը: Հենց Սէր Ալեքսը հավատաց Ռոբինին և նրա համար վճարեց 24 մլն ֆունտ:

-Ռոբինը երջանիկ չէ, և դա հնարավոր չէ թաքցնել դաշտում: Երբ նա բարկացած է, ապա հնարավոր է չմտածված ինչ որ բաներ անի և դա երևաց «Լիվերպուլի» հետ խաղում:

Նա զգում է, որ Մոյեսն այնպիսի մարզիչ չէ, ինչպիսին Սէր Ալեքսն էր: Ռոբինին դուր չի գալիս մարզումներում Մոյեսի կիրառած մեթոդները,- հոլանդացի հարձակվողի ընկերոջ խոսքերն է մեջբերում Daily Star-ը:

Հետաքրքիր փաստեր