• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսին չէր կասկածում, որ «Յունայթեդի» հետ տիտղոս կնվաճի

Ռոբին վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին հայտնել է, որ չէր կասկածում տիտղոս նվաճելու վրա, երբ հեռանում էր «Արսենալից»:

Հոլանդացու 23 գնդակներն օգնեցին «կարմիր սատանաներին» ժամանակից շուտ հռչակվել չեմպիոն:

-Ես չէի տեղափոխվի, եթե կասկածներ ունենայի: Դրա փոխարեն առաջին իսկ օրվանից գործնականում վստահ էի, որ մենք տիտղոս կնվաճենք և ոչ թե մեկ-երկու տարի անց, այլ հենց իմ դեբյուտային մրցաշրջանում:

Տեսել եմ ֆուտբոլիստներին մարզումների ժամանակ: Տեսել եմ, թե ինչպես են իրենց պահում, ապրում, տեսել եմ նրանց խառնվածքը: Տեսել եմ, թե ինչպես էր աշխատում անձնակազմը և ինչպես էր գործում մարզիչն իր օգնականների հետ:

Եթե համադրենք այս բոլոր տարրերը, կստացվի չեմպիոնների թիմ: Օգնում է, երբ շուրջդ այդքան շատ խաղացողներ կան, ովքեր գիտեն՝ ինչպես հաղթել,- հայտնել է վան Պերսին: The Sun