• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վան Պերսի. «Մտադիր եմ ևս 10 տարի խաղալ»

Ռոբին վան Պերսի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին հայտնել է, որ դեռ 10 տարի կշարունակի ֆուտբոլ խաղալ:

30-ամյա հոլանդացու խոսքերով, Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը չի լինի վերջինն իր կարիերայում: Վան Պերսիին ոգեշնչում է «Յունայթեդում» իր թիմակից Ռայան Գիգգսի օրինակը և նա մտադիր է ավելի երկար մնալ ֆուտբոլում:

-Մենք պետք է Բրազիլիայում ավելի լավ հանդես գանք, քան Եվրոպայի վերջին առաջնությունում: Դա իմ ցանկությունն է:

Աշխարհի առաջնությունը չի լինի իմ վերջին մեծ մրցաշարը: Ես երբեք շատ լուրջ վնասվածքներ չեմ ունեցել, բացի որոշ մկանային վնասվածքներից: Ես պատրաստվում եմ դեռ 10 տարի խաղալ:

Այո, իսկապես, այդպիսին է իմ նպատակը: Ես մեծ ոգևորություն եմ զգում, երբ տեսնում եմ, թե ինչպես է Ռայան Գիգգսը մարզվում և խաղում,- NUSport-ի հետ հարցազրույցում հայտնել է Վան Պերսին: