• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վարանը և Մարտինեսը կարող են բացակայել երկար ժամանակով

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպաններ Ռաֆայել Վարանը և Լիսանդրո Մարտինեսը վնասվածք են ստացել «Սևիլիայի» դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում։

«Սևիլիայի» հետ ոչ-ոքին (2-2) իսկական մղձավանջ էր «Յունայթեդի» պաշտպանների համար, քանի որ նրանցից երկուսը՝ Տիրել Մալասիան և Հարի Մագուայռը ինքնագոլի հեղինակ դարձան, իսկ մյուս երկուսը՝ Վարանը և Մարտինեսը, վնասվածքներ ստացան։

Եվ եթե Վարանը Օլդ Թրաֆորդի դաշտում իր տեղը զիջեց Մագուայեռին, ապա Մարտինեսը վերջում վնասվածք ստացավ և ստիպված եղավ թողնել իր թիմին տասը խաղացողով, քանի որ «կարմիր սատանաներն» արդեն կատարել էին բոլոր հինգ փոփոխությունները։

«Մենք տեսանք, որ Մարտինեսը ընկավ խոտածածկին այն պահին, երբ շրջապատում մրցակից չկար, այնպես որ դա լավ բան չի խոստանում, բայց եկեք սպասենք: Ես չեմ կարող ասել, թե ինչն է վնասվել, բայց դա աքիլեսյան գարշապարը չէ»:

«Երևի նա չի խաղա կիրակի օրը, բայց ես ոչինչ չեմ կարող ասել ախտորոշման մասին, և ես ավելի շուտ կսպասեմ, մինչև մենք հստակ պատկերացումներ ունենանք, թե ինչ է դա: Ես խոսել եմ նրա հետ, և նա լավ է: Նա հանգիստ է»:

«Ներկա պահին ես նույնը չեմ կարող ասել Ռաֆայի մասին: Ես չեմ խոսել Ռաֆայի հետ խաղից հետո, բայց դա վնասվածք է, և նա բողոքում է այդ հատվածից վերջին մի քանի շաբաթների ընթացքում, այնպես որ մենք պետք է սպասենք», – «Յունայթեդի» մարզիչ Էրիկ Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր