«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Վաութ Վեգհորստը հայտարարել է, որ իր վարձակալության պայմանագիրը հաջողված է համարում:
Հունվարին «Բերնլիից» գործուղղվելով «Յունայթեդ», Վեգհորստը տպավորիչ շարք է անցկացրել: Վաուտը «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում հայտնվել է 18 խաղ անընդմեջ։
Եվ չնայած Վեգհորստը «Յունայթեդի» կազմում ընդամենը երկու գոլ է խփել, 30 ամյա հոլանդացին քննադատությունն արդարացված չի համարում:
«Դա շատ հանդիպումներ է, և դա ասում է, որ նրանք հավատում են ինձ, դա նաև ասում է, որ ես լավ աշխատանք եմ կատարում թիմի բարօրության համար»:
«Դա հենց այն է, ինչ ես ուզում էի, երբ եկա այստեղ: Ես ուզում էի փոփոխություն մտցնել և փորձել օգնել ակումբին հաջողության հասնել տիտղոսներ նվաճելու գործում»:
«Մենք արդեն ունենք մեկ: Եվս երկուսի համար՝ Եվրոպա լիգայի և Անգլիայի գավաթի համար, մենք պայքարում ենք, և մենք նաև ցանկանում ենք հնարավորինս բարձրանալ աղյուսակում՝ մտնելով լավագույն 4 և Չեմպիոնների լիգայի գոտի»:
«Այնպես որ, դա պարզապես ցույց է տալիս, որ ես դրա մի մասն եմ: Լավ է, որ ես իմ դերակատարումն ունեմ հաջողության մեջ, և ինձ գնահատում են», – Վեգհորստի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: