• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենգերը կգնի ֆուտբոլիստների, ովքեր ցանկանում են խաղալ «Արսենալում»

Արսեն Վենգեր«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ հետաքրքրված է մի քանի ֆուտբոլիստներով, ովքեր ցանկանում են հանդես գալ «զինագործների» կազմում:

 
«Արսենալի» միակ նորեկն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մնում է հարձակվող Յայա Սանոգոն: Սակայն ակնհայտ է, որ վերջին օրերին Վենգերն ակտիվացրել է գործողությունները ֆուտբոլիստներ ձեռք բերելու հարցում:

 
Վենգերն առաջվա պես վստահ է, որ նոր ֆուտբոլիստներ կլինեն: Եվ դրանք կլինեն խաղացողներ, ովքեր ցանկանում են հանդես գալ «Արսենալում»:

-Ես վստահ եմ, որ մենք մեզ անհրաժեշտ ձեռքբերումները կունենանք, քանի որ այդ ֆուտբոլիստները ցանկանում են միանալ մեզ:

 
Գուցե մենք այն գումարները չունենք, որոնց մասին բոլորը գրում են, բայց մենք որոշ միջոցներ ունենք տրանսֆերներ իրականացնելու համար: Մենք շատ լուրջ աշխատանքներ ենք կատարում դրա համար, սակայն դա այնքան էլ արագ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք:

 
Դուք կզարմանաք, եթե իմանաք, թե որքան շուտ ենք մենք սկսել աշխատել: Կարելի է շատ ժամանակ վատնել, անգամ առանց հանգստանալու, սակայն արդյունքում ոչինչ չստացվի: Ֆուտբոլում պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր իրավիճակի և համբերատար լինել: Քանի դեռ տրանսֆերային պատուհանը բաց է, ամեն ինչ կարող է տեղի ունենալ, այդ թվում նաև ամենավերջին րոպեներին,- Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր