• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչը» ֆավորիտ է Բենայունի համար մղվող պայքարում

Յոսի Բենայուն«Վեստ Բրոմվիչը» «Չելսիի», «Արսենալի» և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Յոսի Բենայունի համար մղվող պայքարում ֆավորիտ է:

Նախորդ ամսվա ավարտին լրացավ Բենայունի պայմանագիրը «Չելսիի» հետ, որով նա լոնդոնյան ակումբից շաբաթական վաստակում էր 90 հզր ֆունտ: Այժմ 33-ամյա իսրայելցին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունի և իր համար նոր ակումբ է փնտրում:

Սակայն, ինչպես հաղորդում է Goal-ը, Բենայունը, ում ծառայություններով հետաքրքրված են նաև Բունդեսլիգայում, Պրիմերայում և ՄԼՍ-ում, ցանկանում է մնալ Պրեմիեր Լիգայում:

Հայտնի է, որ Բենայունին իր թիմում է ուզում տեսնել Չեմպիոնշիփ տեղափոխված «Ռեդինգի» գլխավոր մարզիչը, սակայն Յոսին առաջարկ ունի նաև «Վեստ Բրոմվիչից»: Սպավում է, որ առաջիկա շաբաթում ֆուտբոլիստը որոշում կկայացնի:

-«Վեստ Բրոմվիչը» հայտնել է իր հետաքրքրության մասին և այժմ մենք սպասում ենք միայն մյուս տարբերակներին: Մենք բանակցում ենք Պրեմիեր Լիգայի այլ ակումբների հետ: Առաջարկներ կան նաև Գերմանիայից և Իսպանիայից,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Ռոնեն Կացավը:

Հետաքրքիր փաստեր