• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Բրոմվիչի» հետ խաղում Մանչինին փոփոխություններ կկատարի կազմում

Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խոստովանել է, որ պատրաստվում է այսօր կայանալիք «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում ռոտացիա կատարել կազմում:

Եթե այսօր երեկոյան «քաղաքայինները» հաղթեն, ապա կապահովեն տեղը Չեմպիոնների Լիգայում հաջորդ մրցաշրջանի համար: Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ առաջիկա շաբաթ օրը «Սիթին» խաղալու է «Ուիգանի» հետ Անգլիայի գավաթի եզրափակչում:

Այդ իսկ պատճառով Մանչինին պատրաստվում է փոփոխություններ կատարել կազմում:

-Դեռ չեմ որոշել, թե ինչպիսի թիմ եմ դաշտ հանելու գավաթի եզրափակչում: Մենք այդ մասին կխոսենք այսօրվա խաղից հետո: Լավ թիմը պետք է ունենա լավ տրամադրվածություն այս խաղի համար, իսկ հետո մենք կունենանք չորս օր եզրափակչին պատրաստվելու համար:

Պետք է խաղանք 5-6 թարմ ֆուտբոլիստներով, սա հաստատ: Պետք է հաղթենք «Վեստ Բրոմվիչին», որպեսզի առանց խնդիրների անցկացնենք մյուս երեք հանդիպումները,- հայտնել է մասնագետը: ESPN