Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Արսենալը» «Հոթորնս» մարզադաշտում հյուրընկալվեց «Վեստ Բրոմվիչ Ալբիոնին»:
«Զինագործները» շատ ակտիվ սկսեցին խաղը: 20-րդ րոպեին Թոմաշ Ռոսիցկին բացեց հաշվը, իսկ 50-րդ րոպեին չեխ կիսապաշտպանը դարձավ դուբլի հեղինակ:
Խաղի 70-րդ րոպեին կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց հյուրերի գերմանացի պաշտպան Պեր Մերտեզակերը և «Արսենալի» դարպասին նշանակվեց 11-մետրանոց, որն անվրեպ իրացրեց Ջեյմս Մորիսոնը՝ 1:2: Չնայած ստացած թվային առավելությանը, «Վեստ Բրոմվիչը» չկարողացավ խուսափել պարտությունից:
«Արսենալը» հաղթեց 1:2 հաշվով և բարձրացավ 4-րդ հորզիոնական:
Գոլեր. Ռոսիցկի՝ 20ր, 50ր, Մորիսոն՝ 71 (11մ)
Հեռացում. Մերտեզակեր՝ 70ր