• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» կփորձի ձեռք բերել Հարի Մագուայրին

«Վեստ Հեմը» փորձում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրին:

«Վեստ Հեմը» շաբաթ օրը ավարտեց իր թիմի ավագ Դեքլան Ռայսի վաճառքի գործարքը «Արսենալի» հետ:

«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է ոչ միայն փոխհատուցել Ռայսի կորուստը, այլ նաև ուժեղացնել պաշտպանության կենտրոնը, իսկ Մագուայրը գլխավորում է Մոյեսի կարճ ցուցակը:

Նախորդ մրցաշրջանում Մագուայրը «Յունայթեդի» հիմնական կազմի խաղացող չէր և սպասվում է, որ շուտով կզրկվի ավագի կոչումից:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Մագուայրը դեռ երջանիկ է «Յունայթեդում» և կարծում է, որ կարող է վերադարձնել իր տեղը մեկնարկային կազմում, սակայն «Վեստ Հեմը» կփորձի համոզել Հարիին։

Այս փուլում «Վեստ Հեմը» նախընտրում է 30 ամյա անգլիացուն ձեռք բերել վարձավճարով, այլ ոչ թե մշտական ​​տրանսֆերով։

Հետաքրքիր փաստեր