• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» նվաճեց Կոնֆերանս Լիգայի չեմպիոնական գավաթը

«Վեստ Հեմը» եզրափակչում հաղթելով «Ֆիորենտինային»՝ 1:2 հաշվով, նվաճեց Կոնֆերանս Լիգայի չեմպիոնի տիտղոսը:

Պրահայում կայացած հանդիպման առաջին խաղակեսում «Ֆիորենտինան» փորձում էր մեծ ճնշում գործադրել, ինչի պատճառով «Վեստ Հեմը» խնդիրներ ունեցավ գնդակի վերահսկման հետ կապված:

Ընդմիջումից առաջ «մուրճերը» ունեին ընդամենը մեկ իրական պահ, սակայն Դեքլան Ռայսը տուգանայինի մատույցներից շեղ հարվածեց։ Բացի այդ, Սաիդ Բենռահման փորձեց 11 մետրանոց վաստակել, բայց ստացավ դեղին քարտ սիմուլյացիայի համար։

«Ֆիորենտինան» առաջին խաղակեսում աչքի ընկավ ընդամենը մի քանի շեղ հարվածներով։ Այնուամենայնիվ մինչ առաջին խաղակեսի ավարտը Լուկա Յովիչը, կարողացավ գրավել Ալֆոնս Արեոլայի դարպասը, բայց դա արեց խաղից դուրս վիճակից, ինչը գրանցեց VAR համակարգը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկից քիչ անց Կրիշտիանու Բիրագին պատահաբար ձեռքով խաղաց իր տուգանային հրապարակում, իսկ Բենռահման հանգիստ իրացրեց նշանակված 11 մետրանոցը՝ 0:1։

Այնուամենայնիվ, «Վեստ Հեմը» կարողացավ իր առավելությունը պահպանել ընդամենը հինգ րոպե: 36 ամյա Ջակոմո Բոնավենտուրան ստացավ գնդակը խաղընկերոջ փոխանցումից հետո տուգանային հրապարակի աջ եզրում, մշակեց այն և գրավեց դարպասի հեռավոր անկյունը՝ 1։1։

Եվ երբ ժամանակը սպառվում էր, և թվում էր, թե լրացուցիչ ժամանակներից խուսափել չի հաջողվի, Ջարոդ Բոենը հաղթանակ պարգևեց իր թիմին՝ 1:2:

Այսպիսով, «Վեստ Հեմը» նվաճեց իր առաջին մեծ գավաթը 1980 թվականից ի վեր և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայում։

Ֆիորենտինա (Իտալիա) 1 – 2 Վեստ Հեմ (Անգլիա)։

Գոլեր՝ Բոնավենտուրա – Բենռահմա (11մ), Բոեն։

Դեղին՝ Միլենկովիչ, Մանդրագորա, Ամրաբատ – Բենռահմա, Ագերդ, Բոեն:

Հետաքրքիր փաստեր