Պրեմիեր Լիգայի 33֊րդ տուրի մեկնարկը տրվեց «Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում, ուր «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր «Արսենալին»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ գրանցվեց մարտական ոչ ոքի։ Դաշտի տերերից զարմանալի արդյունավետություն ցուցաբերեց Էնդի Քերոլը, ով դարձավ հեթ֊տրիկի հեղինակ։ «Զինագործներից» էլ մեկական անգամ աչքի ընկան Ալեքսիս Սանչեսը, Մեսութ Օզիլը և Լորան Կոսելնին։
Լոնդոնյան այս դերբիից հետո «Արսենալը»՝ վաստակած 59 միավորով կշարունակի զբաղեցնել 3֊րդ հորիզոնականը, իսկ «Վեստ Հեմը» կպահպանի 6֊րդ տեղը։
Գոլեր․ Օզիլ՝ 18ր, Սանչես՝ 35ր, Քերոլ՝ 44ր, 45ր, 52ր, Կոսելնի՝ 70ր։