«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը շատ գոհ է թիմի նորեկ Քրիստիան Էրիկսենի մեկնարկային խաղից: Դանիացի կիսապաշտպանը երեկ իր առաջին խաղն անցկացրեց «Տոտտենհեմի» կազմում:
Նոր մրցաշրջանի առաջին երեք խաղերում «Տոտտենհեմի» հարձակմանը պակասում էր ստեղծագործ միտքը: Դրա համար «Նորվիչի» դեմ տնային խաղում Վիլաշ-Բոաշն իր դանիացի նորեկին դուրս բերեց փլեյմեյքերի դիրք:
Էրիկսենը բավական հաջող կատարեց գրոհներ կազմակերպողի դերը՝ մասնակցություն ունենալով երկու գոլային կոմբինացիաներին:
-Սա հիանալի մեկնարկ էր Քրիստիանի համար: Այսքան երիտասարդ ֆուտբոլիստի համար ուղղակի ֆանտաստիկ խաղ էր: Նրա վարպետությունը շատ օգնեց խաղում,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Goal-ը: