«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշն ակնկալում է համապատասխան միջոցներ ստանալ ամառային տրանսֆերային պատուհանի համար:
Այս պահին Վիլաշ-Բոաշի թիմը մրցակցում է «Չելսիի» և «Արսենալի» հետ լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար: Արդեն այս չորեքշաթբի թիմը խաղալու է «ազնվականների» հետ, և այս խաղի արդյունքը կարող է ազդել լավագույն քառյակի դասավորության վրա:
-Այս պահին կարող ենք վերլուծել մեր ապագան միայն մեկ տեսանկյունից: Մեր նպատակը միշտ լինում է այն, որ ուժեղացնենք թիմը, և անել դա Չեմպիոնների Լիգայից ստացած գումարով ավելի հեշտ կլինի: Հակառակ դեպքում պետք է ավելի շատ ռիսկի դիմել:
Մինչդեռ մեր նպատակն է ամեն անգամ հասնել ավելիին, քան նախորդ մրցաշրջանում: Մենք պետք է միայն մեկ ուղղությամբ առաջ շարժվենք,- հայտնել է Վիլաշ-Բոաշը: Sky Sports