«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ հաջող տրանսֆերային պատուհանից հետո այժմ պետք է թիմ ստեղծել և դեռ վաղ է խոսել չեմպիոնական պայքարի մասին:
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լոնդոնցիներն ավելի քան 100 մլն ֆունտ ստերլինգ ծախսեցին թիմն ուժեղացնելու համար: Սակայն Վիլաշ-Բոաշն իր առջև առաջնային այլ խնդիրներ է դրել:
-Մենք այնքան էլ պարզ իրավիճակում չենք: Այժմ պետք է մեր նորեկների հետ նոր թիմ ստեղծենք: Իսկ դրա համար ժամանակ է անհրաժեշտ, և ես տեսնում եմ, որ մեր մրցակիցներն ավելի առաջ են, քանի որ նրանց ֆուտբոլիստների մեծ մասն իրենց հետ են արդեն մի քանի տարի,- Sky Sports-ին տված հարցազրույցում ասել է Վիլաշ-Բոաշը: