• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Լեմպարդն ինձ չէր աջակցում»

Անդրե Վիլաշ-Բոաշ և Ֆրենկ ԼեմպարդԱյսօր կայանալիք «Չելսիի» հետ խաղից առաջ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը շարունակում է քննադատել իր նախկին թիմին՝ այս անգամ իր ուշադրության առարկա դարձնելով կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին:

Մոտ մեկ տարի առաջ պորտուգալացի մասնագետը հեռացվեց «Չելսիից» 9 խաղերում 3 հաղթական տոնելու համար: Անդրեի խոսքերով մի քանի ֆուտբոլիստներ, ներառյալ Լեմպարդը, իր հետ ֆուտբոլի վերաբերյալ նույն տեսակետները չունեին:

-Այո, Ֆրենկ Լեմպարդի կողմից աջակցություն չկար, սակայն նրա հնարավորությունների և կարգի վրա պետք չէր կասկածել:

Արդեն նշանակություն չունի՝ աջակցում էին ինձ «Չելսիի» ֆուտբոլիստները, թե ոչ: Հավանաբար, հեռացումն ինձ ավելի լավն է դարձրել՝ որպես մարզիչ:

Ինձ համար վերադարձն այնքան էլ հատուկ չի լինելու: Մենք հաղթել ենք բոլոր մեծ ակումբներին, բացառությամբ «Չելսիի»: Այժմ մենք հնարավորություն ունենք՝ պահելու մեր բախտը մեր ձեռքերում,- հայտնել է Վիլաշ-Բոաշը: Sky Sports