• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Մենք անգամ չենք քննարկի Բեյլի համար արված առաջարկները»

Անդրե Վիլաշ-Բոաշ Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հերթական անգամ իր վստահությունն է հայտնել, որ թիմի վինգեր Գարեթ Բեյլը կմնա «Ուայթ Հարթ Լեյնում»:

Ինչպես հայտնի է, Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստով շարունակում է հետաքրքրվել «Ռեալ Մադրիդը»: Սակայն Վիլաշ-Բոաշը հասկացրել է, որ «Տոտտենհեմն» անգամ չի լսի Բեյլի համար արված առաջարկները:

-Դանիել Լևին ասաց, որ մենք բաց չենք առաջարկների համար, որոնք այնուամենայնիվ եղել են: Նա նաև ասաց, որ Բեյլը մնալու է:

Իհարկե, ֆուտբոլում կարող է ամեն ինչ պատահել, սակայն սա երեշխիք է, որը տրվել է ինձ,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում O Jogo-ն:

Վիլաշ-Բոաշը խոսել է նաև նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում Բեյլի փայլուն խաղի մասին:

-Նախորդ մրցաշրջանում մի պահ եղավ, երբ Գարեթը եկավ ինձ մոտ և ասաց, որ դաշտում իրեն այնքան էլ հարմար չի զգում:

Չգիտեմ՝ ազդեց իմ խոսքերը, սակայն այդ խոսակցությունից հետո նա սկսեց ավելի վստահ խաղալ,- ավելացրել է Անդրեն: