• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլիանը իր կարիերայի ամենամեծ սխալը համարում է իր հեռանալը «Չելսիից»

«Ֆուլհեմի» վինգեր Վիլիանը հայտարարել է, որ 2020 թվականին «Չելսիից» «Արսենալ» իր տեղափոխությունը սխալ էր:

«Չելսիի» հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության չգալով Վիլիանը որոշեց ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել «Արսենալ», որտեղ նա երեք տարվա պայմանագիր կնքեց։

Այնուամենայնիվ, Վիլիանը 37 խաղում խփեց ընդամենը մեկ գոլ, իսկ մեկ տարի անց խզեց պայմանագիրը «զինագործների» հետ՝ ինքնակամ հրաժարվելով պայմանագրի մնացած ժամանակահատվածի գումարից։

Այնուհետև Վիլիանը գնաց «Կորինտիանս», նախքան 2022 թվականի ամռանը Պրեմիեր լիգա վերադառնալը։ 34 ամյա բրազիլացին հիանալի է հանդես գալիս «սպիտակների» կազմում, սակայն խոստովանում է, որ ավելի վաղ մեծ սխալ է թույլ տվել իր կարիերայում:

«Այո, ես կցանկանայի, որ երբեք ստիպված չլինեի հեռանալ (Չելսիից)… Իհարկե, հիմա հեշտ է ասել, բայց այդ պահին քո գլխում այնքան շատ մտքեր կան…»:

«Հիմա ես երջանիկ եմ «Ֆուլհեմում», այստեղ զվարճանում եմ: Ահա այսպիսին է կյանքը»:- ասել է Վիլիանը Sky Sports-ին։

Հետաքրքիր փաստեր