• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վինքսը միացավ «Լեսթերին»

«Տոտտենհեմը» հայտարարել է իր կիսապաշտպան Հարի Վինքսին «Լեսթերին» վաճառելու մասին։ Տրանսֆերը գնահատվում է 10 միլիոն ֆունտ ստերլինգ։

Ընդամենը մի քանի օր առաջ «Տոտտենհեմը» 40 միլիոն ֆունտով «Լեսթերից» գնեց կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնին: Սրան զուգահեռ երկու ակումբները սկսեցին քննարկել Վինքսի տրանսֆերը։

Վինքսը պաշտոնապես միացավ «Լեսթերին» հուլիսի առաջին օրը՝ պայմանագիր կնքելով Պրեմիեր լիգայից հեռացած ակումբի հետ մինչև 2026 թվականի հունիսը։

27 ամյա անգլիացին «Տոտտենհեմի» ակադեմիայի սան է՝ 2014 թվականի նոյեմբերին իր դեբյուտից ի վեր 203 հանդիպում ունենալով «խթանների» կազմում:

Վինքսը Անգլիայի հավաքականի կազմում անցկացրել է 10 հանդիպում։ Հարին նաև Իտալիայում վարձավճարով հանդես գալու փորձ ունի: