«Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է «Ստյաուայի» կենտրոնական պաշտպան Վլադ Կիրիկեշին ձեռք բերելու մասին: Գործարքը գնահատվում է 8.5 մլն ֆունտ:
Վլադը հանդես է գալիս «Ստյաուայում» 2011թ-ից, իսկ անցած տարի օգնել է իր թիմին նվաճել Ռումինյայի չեմպիոնի տիտղոսը:
Ընդհանուր առմամբ Կիրիկեշը 62 խաղ է անցկացրել «Ստյաուայում» և դարձել է 4 գոլի հեղինակ: Ռումինիայի հավաքականում 23-ամյա պաշտպանն անցկացրել է 19 խաղ: