• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վնասվածքի կրկնության պատճառով Օլիսը չի խաղա առնվազն ևս մեկ ամիս

«Կրիստալ Փելեսի» եզրային հարձակվող Մայքլ Օլիսը կրկին վնասել է ազդրը՝ վնասվածքից ապաքինվելիս:

21 ամյա Օլիսը դեռևս մեկ րոպե չի խաղացել նոր մրցաշրջանում՝ հունիսին Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականում հետ վնասվածք ստանալուց հետո:

Այս վնասվածքը չխանգարեց Օլիսի հնարավոր վաճառքի մասին ենթադրություններին, ում անունը կապում էին «Չելսի» և «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության հետ, ինչպես նաև չխանգարեց Մայքլին նոր պայմանագիր ստորագրել՝ վերջ դնելով «Փելեսից» հեռանալու մասին խոսակցություններին:

Օլիսի համար կրկնակի վիրավորական է, որ վնասվածքի կրկնությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ նա գտնվում էր ֆուտբոլային դաշտ վերադառնալու շեմին։

Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «Փելեսը» դեռ պետք է նոր ժամկետներ սահմանի Օլիսի վերականգնման համար, սակայն պարզ է, որ Մայքլը չի ​​վերադառնա մինչև հոկտեմբերի միջազգային ընդմիջումը: