«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով իբրև վնասվածք ունի, Իռլանդիայի դեմ ընկերական խաղի համար հրավիրվել է Ուելսի ազգային հավաքական :
Չորեքշաբթի երեկոյան ուելսցիները Քարդիֆում կընդունեն հարևան իռլանդացիներին: Այս խաղին պետք է մասնակցի նաև 24-ամյա Բեյլը, ում ապագան շատ հարցերի տեղիք է տալիս:
Հիշեցնենք, որ Գարեթը չմասնակցեց «Մոնակոյի» հետ «Տոտտենհեմի» ընկերական խաղին: Պաշտոնապես թիմի առաջատարի բացակայությունը բացատրվեց նրանով, որ նա վնասվածք ունի, սակայն, եթե հավատանք լուրերին, Բեյլն ուղղակի կորցրել է մոտիվացիան և չի ցանկանում խաղալ, քանի դեռ չի հայտնվի «Ռեալ Մադրիդում»: