• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տարվա մարզիչ է ճանաչվել Բրենդան Ռոջերսը

Բրենդան ՌոջերսԼիգաների մարզիչների ասոցիացիան (League Managers Association) տարվա մարզիչ է ճանաչել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին:

Վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ է այդ մրցանակը ստանում «Լիվերպուլի» մարզիչը: Ընթացիկ մրցաշրջանում «կարմիրները» 1990թ-ից հետո առաջին անգամ չեմպիոնության իրական շանսեր ունեին: 41-ամյա հյուսիսիռլանդացու սաները մրցաշրջանն ավարտեցին երկրորդ հորիզոնականում՝ 2 միավոր զիջելով «Մանչեսթեր Սիթիին»:

Նախորդ տարվա յոթերորդ տեղի համեմատ դա լուրջ առաջընթաց է: Բացի այդ, Ռոջերսը «Լիվերպուլին» դարձրել է հարձակողական ֆուտբոլ խաղացող թիմ: Պրեմիեր Լիգայի արդեն ավարտված մրցաշրջանի 38 խաղում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները 101 գոլ են խփել:

Նշենք, որ տարվա մարզչի քվեարկությանը մասնակցել են Պրեմիեր Լիգայի և ֆուտբոլային լիգաների բոլոր 92 մարզիչները:

Հետաքրքիր է, որ տարվա մարզիչ և Պրեմիեր Լիգայի մարզիչ ճանաչվել են տարբեր մարդիկ: Նման բան եղել է նաև 2010թ-ին, երբ գլխավոր մրցանակը ստացավ Ռոյ Հոջսոնը, իսկ բարձրագույն դիվիզիոնի մարզչի մրցանակը՝ Հարի Ռեդնապը, իսկ մեկ տարի առաջ համապատասխանաբար՝ Դևիդ Մոյեսը և սէր Ալեքս Ֆերգյուսոնը: