Լիգայի գավաթը նվաճելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն առանձնացրել է երեք խաղացողների, ովքեր հաղթական ոգի են հաղորդում թիմին։
Կիրակի օրը Ուեմբլիում 2:0 հաշվով հաղթանակ տանելով՝ «Յունայթեդը» բարձրացրեց իր առաջին գավաթը Տեն Հագի գլխավորությամբ, և Տեն Հագը գնահատում է իր երկարամյա առաջնորդների ներդրումը այս հաղթանակում:
«Ռաֆա Վարան, Կազեմիրո, Դավիդ Դե Խեա, նրանք գիտեն, թե ինչպես նվաճել գավաթներ»:
«Ձեզ պետք են նման տղաներ խաղադաշտում, որպեսզի առաջնորդեն թիմին, մարզեն թիմին, կազմակերպեն թիմը: Ոչ միայն տեխնիկապես, այլ նաև մտավոր: Դա շատ կարևոր է»:
«Նրանք հաղթական ոգի են հաղորդում հանդերձարանին և թիմին: Նրանք պետք է տեր կանգնեն դժվարին իրավիճակներում, և դա այն է, ինչ նրանք կրկին արեցին»,- ասել է Տեն Հագը Sky Sports-ին: