• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տիբո Կուրտուան կկարողանա մասնակցել «Չելսիի» դեմ խաղին

Տիբո ԿուրտուաՄադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչում «Չելսիի» դեմ խաղին մասնակցելու թույլտվություն է ստացել լոնդոնյան ակումբից:

Հիշեցնենք, որ 21-ամյա բելգիացու տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին» և նա «Ատլետիկոյում» հանդես է գալիս վարձավճարով:

Մինչև այս «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հայտնել էր, որ «Չելսիի» դեմ խաղերում Կուրտուայի մասնակցության համար իրենք պետք է լոնդոնյան ակումբին մեծ բոնուսներ վճարեն: Երբ հայտնի դարձավ, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Ատլետիկոն» կմրցի «Չելսիի» հետ, ՈՒԵՖԱ-ն հայտարարություն արեց, որ ցանկացած պայմանավորվածություն կորցնում է իր ուժը և Կուրտուան պետք է մասնակցի «Չելսիի» դեմ խաղին:

-Ինձ համար «Չելսիի» դեմ խաղը կարևոր իրադարձություն է: Չնայած որ ես այժմ «Ատլետիկոյում» եմ, սակայն իմ ակումբը «Չելսին» է: Ես ցանկանում եմ տիտղոս նվաճել և «Ատլետիկոյին» այդ երկու խաղերում կօգնեմ, որ անցնենք «Չելսիի» արգելքը:

Հուսով եմ, որ նրանք կհաղթեն Պրեմիեր Լիգայում, սակայն ոչ այս երկու խաղերում: Մենք շատ մոտ ենք եզրափակչին և ամեն ինչ անելու ենք հաղթելու համար,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Կուրտուան:

Հետաքրքիր փաստեր