• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տիբո Կուրտուա. «Ցանկանում եմ մնալ «Ատլետիկոյում» ևս մեկ տարի»

Տիբո Կուրտուա«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան պաշտոնապես հայտնել է, որ ցանկանում է շարունակել վարձակալությամբ հանդես գալ Մադրիդի «Ատլետիկոյում» նաև հաջորդ մրցաշրջանում:

Իսպանական ակումբում անցկացրած երկու տարիների ընթացքում Կուրտուան հսկայական առաջընթաց է գրանցել: Այս շաբաթ օրն իսպանական առաջնությունն ավարտվում է, և Կուրտուան պետք է վերադառնա «Սթեմֆորդ Բրիջ», թեկուզ և ժամանակավոր: Մինչդեռ 21-ամյա բելգիացին հաստատ որոշել է հետ վերադառնալ «Ատլետիկո»:

«Ցանկանում եմ մնալ այստեղ ևս մեկ տարի և շարունակել հաճույք ստանալ: Շատ շնորհակալություն «Ատլետիկոյի» երկրպագուներին ընթացիկ մրցաշրջանի համար: Ձեր աջակցությունը յուրաքանչյուր խաղում անհավանական էր»,- գրել է Կուրտուան իր թվիթերյան էջում:

Ավելացնենք, որ «Ատլետիկոյում» հանդես գալու տարիներին Կուրտուան հաղթել է Իսպանիայի գավաթում, Եվրոպայի Սուպերգավաթում և Եվրոպա Լիգայում: