«Նյուքասլը» հայտարարել է «Սաութհեմպտոնի» եզրային հարձակվող Տինո Լիվրամենտոյին 32 միլիոն ֆունտով ձեռք բերելու մասին:
20 ամյա Լիվրամենտոն «Նյուքասլի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը և «կաչաղակների» երրորդ խոշոր ձեռքբերումն է այս տրանսֆերային պատուհանում՝ Սանդրո Տոնալիից և Հարվի Բարնսից հետո։
Լիվրամենտոն «Չելսիի» ակադեմիայի շրջանավարտ է, սակայն 2021 թվականի ամռանը Տինոն որոշեց հեռանալ հարազատ ակումբից և միանալ «Սաութհեմպտոնին»։
Լիվրամենտոն անմիջապես փայլեց «սրբերի» կազմում՝ անցկացնելով 28 հանդիպում Պրեմիեր լիգայում իր նորամուտի մրցաշրջանում, որը խաբանվեց ծնկի վնասվածքի պատճառով:
Տինոն հիվանդանոցում անցկացրեց ավելի քան մեկ տարի՝ 392 օր, իսկ անցյալ մրցաշրջանի վերջում վերադարձավ խաղադաշտ՝ երկու անգամ փոխարինման դուրս գալով։
«Այն, թե ինչպես է մարզիչը խաղում ֆուտբոլ, շատ գրավիչ է, և ես զգում եմ, որ դա ինձ հարմար է: Եվ հաշվի առնելով, թե որքան լավ է թիմը հանդես եկել նախորդ մրցաշրջանում և մեր հետագիծը, ես պարզապես այս թիմի մի մասնիկը դառնալու ցանկությունից վառվում եմ»:
«Կիրան Թրիպերից սովորելու հնարավորությունը ևս մեկ կարևոր բան է ինձ համար: Հուսով եմ, որ նա կսովորեցնի ինձ դառնալ ավելի լավ խաղացող»,- ասել է Լիվրամենտոն:
BBC-ն նշում է, որ բոնուսների շնորհիվ Լիվրամենտոյի արժեքը կարող է հասնել 40 միլիոն ֆունտի։