«Տոտենհեմը» Քրիստիան Էրիկսենի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար առաջարկ է արել հոլանդական «Այաքսին»: Սակայն պատսախան է ստացել, որ ֆուտբոլիստը չի վաճառվի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Անցած ամառ «Տոտենհեմը» բաժանվեց այնպիսի խաղացողներից, ինչպիսին Լուկա Մոդրիչն ու Ռաֆայել Վան Դեր Վաարտն են: Անդրե Վիլաշ-Բոաշը ցանկանում էր որպես փոխարինող թիմ հրավիրել Ժոաո Մոուտինյոին, սակայն այդպես էլ չկարողացան իրականացնել պորտուգալացու տրանսֆերը:
Ակնհայտ է, որ «Տոտենհեմին» պետք է ստեղծագործ ֆուտբոլիստ: Ինչի համար էլ լոնդոնցիները առաջարկ են արել «Այաքսին»: Սակայն «Այաքսը», որը անցած ամառ «Տոտենհեմին» զիջեց իր ավագ Յան Վերտոնգենին, չի պատրաստվում մինչև մրցաշրջանի ավարտը բաժանվել Էրիկսենից:
Ավելացնենք, որ 20-ամյա դանիացու ծառայություններով հետաքրքրված են նաև մանչեսթերյան երկու ակումբները: Goal