«Մանչեսթեր Յունայթեդը» ուելսցի վինգեր Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկ է արել «Տոտտենհեմին», սակայն «մանկունյանցիներին» զարմացրել է պահանջվող գումարը:
Ինչպես հաղորդում է Goal-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Դևիդ Հիլլը 23-ամյա վինգերի համար անմիջապես դիմել է «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևիին:
Սակայն «Տոտտենհեմի» իր կոլեգայի պատասխանը զարմացրել է Հիլլին: Լոնդոնցիները «Յունայթեդից» 70 մլն ֆունտ են պահանջել: Չի բացառվում, որ այլ ակումբների առաջարկների դեպքում լոնդոնյան ակումբը կարող է իջեցնել պահանջվող գումարը:
Հիշեցնենք, որ անցած ամռանը «Տոտտենհեմը» հրաժարվեց իր մրցակիցներին վաճառել կիսապաշտպան Լուկա Մոդրիչի և վերջինիս ուղարկեց Իսպանիա:
«Տոտտենհեմը» այժմ փորձում է Բեյլի հետ նոր պայմանագիր ստորագրել: Համաձայնության դեպքում Գարեթը «Տոտտենհեմում» կվաստակի շաբաթական 150 հզր ֆունտ, ինչը ռեկորդային կլինի ակումբի համար: