«Տոտտենհեմը» Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում Թբիլիսիի «Դիանամոյի» հետ խաղի համար ժամանել է Վրաստան:
Ինչպես հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը, «Դինամոյի» ղեկավարությունը լոնդոնցի հյուրերին տեղավորել է «Թբիլիսի-Մերիոթ» հյուրանոցում, որը գտնվում է Ռուսթավելի պողոտայի վրա: Այս հյուրանոցում հանգրվանում են Թբիլիսի ժամանած հիմնականում բարձրաստիճան հյուրերը:
Աղբյուրի հաղորդմամբ, նույն չվերթով Թբիլիսի են ժամանել նաև անգլիական ակումբի մի խումբ երկրպագուներ, ովքեր օգոստոսի 22-ին կաջակցեն իրենց սիրելի թիմին: Այսօր «Տոտտենհեմը» «Դինամո Արենայում» բաց մարզում կանցկացնի: