• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» համաձայնության է եկել «Ջենոայի» հետ

«Տոտտենհեմը» համաձայնության է եկել «Ջենոայի» հետ, կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինի տրանսֆերի հարցում։

Նախորդ օրերին լուրեր էին պտտվում, որ «Բավարիան» ու «Նապոլին» փորձում են Դրագուշինին տանել «Տոտտենհեմի» քթի տակից, սակայն դա նրանց չհաջողվեց։

Համաձայն Sky Sport Germany-ի տվյալների՝ երեքշաբթի առավոտյան «Տոտտենհեմը» և «Ջենոան» կնքել են 25 միլիոն եվրո գնահատվող պայմանագիր՝ գումարած բոնուսներ:

Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ «Ջենոան» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով ձեռք կբերի նաև «Տոտտենհեմի» պաշտպան Ջեդ Սփենսին:

Այժմ բոլոր կողմերն աշխատում են գործարքը վերջնական տեսքի բերելու վրա։ 21 ամյա ռումինացու պայմանագիրը «խթանների» հետ նախատեսված կլինի մինչև 2029 թվականը։