«Տոտտենհեմը» ներկայացրել է 2023/24 մրցաշրջանի Nike-ի իր նոր տնային համազգեստը:
«Տոտտենհեմի» տեխնիկական հովանավորը հիմք է ընդունել դասական սպիտակ մարզաշապիկը, որը համալրվում է սպիտակ շորտերով և գուլպաներով։
Իրար վրա հավաքվող շրջանակներն ու գծերը հղում են Լոնդոնի հնչյուններին N17 հաճախականությամբ և դրա հեռարձակման պատմությանը:
Անգե Պոստեկօղլուի թիմն առաջին անգամ կփորձի նոր տնային մարզահագուստը հուլիսի 18-ին Պերտում կայանալիք «Վեստ Հեմի» հետ նախամրցաշրջանային հանդիպման ժամանակ։
Նշենք, որ «խթանների» նոր մարզաշապիկը ներկայացնելու համար օգտագործել է հարձակվող Հարի Քեյնը, ում ապագան ակումբում դեռ հարցականի տակ է։