• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» պարտվեց «Միլանի» դեմ առաջին խաղում

«Տոտտենհեմը» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Միլանի» դեմ առաջին խաղում 1:0 հաշվով պարտություն կրեց:

«Շպորների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն փոխարինեց մեկնարկային կազմի խաղացողների կեսին «Լեսթերից» կրած 4-1 պարտությունից հետո՝ մեկնարկային կազմում ընդգրկելով Կլեման Լենգլետին, Քրիստիան Ռոմերոյին, Էմերսոն Ռոյալին, Օլիվեր Սկիպին և Պապ Մատար Սարին։

«Միլանը» առաջին համարով սկսեց հանդիպումը և արդեն յոթերորդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Ֆրեյզեր Ֆորսթերը ետ մղեց տուգանային հրապարակի ձախ եզրից Տեո Էրնանդեսի հարվածը, ապա դարպասային գծում կասեցրեց Բրահիմ Դիասի հարվածը, սակայն երկրորդ փորձից Դիասը, այնուամենայնիվ, գնդակը ուղարկեց «Տոտտենհեմի» դարպասը՝ 1:0:

Աստիճանաբար «Տոտտենհեմը» ուշքի եկավ և նույնիսկ տիրեց նախաձեռնությանը, իսկ մրցակիցը անցավ հակագրոհների։

Հյուրերը մի քանի պահ ստեղծեցին և ընդմիջումից անմիջապես առաջ ունեցան հաշիվը հավասարեցնելու իրենց լավագույն հնարավորությունը։ Սոն Հին Մինի հարվածը շեղեց դարպասապահը, իսկ Հարի Քեյնը անդրադարձից հետո հարվածեց դարպասաձողին: Սակայն մրցավարն արդեն բարձրացրել էր իր դրոշակը։

Երկրորդ խաղակեսում երկու թիմերի հարձակվողական խաղը բթացավ, պահեր գրեթե չառաջացան, թեպետ «Տոտտենհեմը» դեռ որոշակի առավելություն ուներ։

Ի վերջո, «Միլանը» կարող էր երկու անգամ պատժել մրցակցին, սակայն թե՛ Չարլզ Դե Կետելարեն, թե՛ Մալիկ Ցշաուն շահեկան դիրքերից շեղ հարվածեցին։

«Շպորները» շատ ռիսկի չդիմեցին՝ հաշվի առնելով, որ պատասխան հանդիպմանը դեռ առնվազն 90 րոպե կար։

Միլան (Իտալիա) 1 – 0 Տոտտենհեմ (Անգլիա)

Գոլեր` Դիաս 7ր

Դեղին քարտեր՝ Տոնալի, Էրնանդես – Ռոմերո, Դայեր:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր