• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Թոմ Ինսին

Թոմ Ինս«Տոտտենհեմը» սկսել է պատրաստվել նոր մրցաշրջանին: Դրա հետ կապված լոնդոնյան ակումբը պատրաստվում է 6.5 մլն ֆունտ առաջարկել «Բլեքպուլի» վինգեր Թոմ Ինսի համար:

Ինչպես հայտնում է The Mirror պարբերականը, ակումբը Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստին տեսնում է որպես Ահարոն Լենոնին մրցակից և միջոց՝ ուժեղացնելու այդ դիրքը:

Գաղտնիք չէ, որ Լենոնի բացակայությունը, որը պայմանավորված է հաճախակի վնասվածքներով, զգալիորեն ազդում է թիմի խաղի վրա: Անդրե Վիլաշ-Բոաշը պարզապես չունի խաղացող, ով կկարողանա այդքան արդյունավետ գործել եզրում:

Ինսին ձեռք բերելու համար «Տոտտենհեմը» ստիպված է լինելու պայքարել «Լիվերպուլի» դեմ: Լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին ցանկանում է իրականացնել այդ գործարքը, ինչքան կարող է շուտ: