Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտտենհեմը» կփորձի գնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Խավիեր Էրնանդեսին և վաճառել Էմանուել Ադեբայորին:
Ամռանը 29-ամյա Ադեբայորը մոտ էր թուրքական «Բեշիկթաշ» տեղափոխվելուն, սակայն ֆուտբոլիստի պատճառով գործարքը չկայացավ: Հայտնի է, որ Ադեբայորը չի ցանկանում լքել լոնդոնյան ակումբը, որտեղ ստանում է բավական բարձր աշխատավարձ՝ շաբաթական 100 հզր ֆունտ: Ընթացիկ մրցաշրջանում Էմանուելը չի մասնակցել «Տոտտենհեմի» և ոչ մի խաղի:
London Evening Standard պարբերականը հայտնում է, որ Տոգոյի հավաքականի հարձակվողն հունվարին այնուամենայնիվ կլքի «Ուայթ Հարթ Լեյնը»: Վիլաշ-Բոաշը ցանկանում է նրա փոխարեն իր թիմում տեսնել մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսին, ում համար պատրաստ է 25 մլն ֆունտ վճարել: