Այսօր առավոտյան «Ռոմայի» սպորտային տնօրեն Վալտեր Սաբատինին մեկնել է Լոնդոն, որպեսզի համաձայնեցնի իր թիմի հարձակվող Էրիկ Լամելայի տեղափոխությունը «Տոտտենհեմ»:
Մինչ այժմ թվում էր, թե Պաբլո Օսվալդոյին «Սաութհեմպտոնին» վաճառելուց հետո «Ռոման» կպահի Լամելային, սակայն Սաբատինիի Լոնդոն ժամանումն այլ բանի մասին է խոսում:
Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, 21-ամյա արգենտինացուն, ով Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում 15 գոլի հեղինակ է դարձել, «Տոտտենհեմը» տեսնում է որպես Գարեթ Բեյլին փոխարինող:
Ավելացնենք, որ Լամելայի ուժեղ կողմերն են մեծ արագությունը և դրիբլինգը: Էրիկը «Ռիվեր Փլեյթի» սան է, որտեղից նա երկու տարի առաջ տեղափոխվեց «Ռոմա»: