• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմին» չհաջողվեց ձեռք բերել Գուարինին

Ֆրեդի ԳուարինՄիլանի «Ինտերը» մերժել է կիսապաշտպան Ֆրեդի Գուարինին գնելու «Տոտտենհեմի»` 18 մլն եվրոյի չափով առաջարկը:

Լոնդոնցիների առաջարկի մեջ էին մտնում մի շարք պարգևավճարներ` կախված խաղացողի ելույթներից, և նախատեսված էր գումարը վճարել 5 տարվա ընթացքում: Սակայն «Ինտերը» ցանկանում է ամեն ինչ միանգամից ստանալ:

Հայտնում են, որ «Տոտտենհեմը» չի հրաժարվել 26-ամյա կոլումբիացուն ձեռք բերելու մտքից, և հաջորդ շաբաթ նախատեսված է 2 ակումբների ներկայացուցիչների հանդիպումը Միլանում:

2012թ-ի հունվարի «Ինտերը» գնեց Գուարինին «Պորտուից» 12.5 մլն եվրոյի դիմաց: Ավարտված մրցրջանում Գուարինն աչքի է ընկել 10 անգամ և ամենայն հավանականությամբ չի շտապում լքել «Սան Սիրոն»:

-Ես չեմ հեռանում: Ես մնում եմ «Ինտերում»: Ես դեռ շատ բան ունեմ սովորելու, և, ամեն դեպքում, ես տեղափոխվել եմ այստեղ ընդամենը մեկ տարի առաջ: «Ինտերը» հրաշալի ակումբ է` հրաշալի թիմով: Ես այստեղ իմ խաղն եմ խաղում և ցանկանում եմ պատմություն կերտել,- Futbol Total-ին տված հարցազրույցում հայտնել է Գուարինը:

Հետաքրքիր փաստեր