• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմի» նշանառության տակ է հայտնվել Ռոբերտո Սոլդադոն

Ռոբերտո Սոլդադո«Տոտտենհեմը» պատրաստ է «Վալենսիայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոյին գնելու համար 18 մլն ֆունտ վճարել, որը կդառնա ակումբի պատմության տրանսֆերային նոր ռեկորդը:

Այս ամռանը լոնդոնցիներն արդեն թարմացրել են այդ ռեկորդը՝ 17 մլն ֆունտով գնելով «Կորինտեանսի» կիսապաշտպան Պաուլինյոյին: Անդրե Վիլաշ-Բոաշը կարծում է, որ լավագույն քառյակում հայտնվելու համար իր թիմին ևս մեկ բարձրակարգ ֆուտբոլիստ է անհրաժեշտ:

Նախորդ մրցաշրջանում Սոլդադոն «Վալենսիայի» կազմում դարձավ 24 գոլի հեղինակ, որի շնորհիվ իրավունք ստացավ Իսպանիայի հավաքականի հետ մասնակցելու Կոնֆեդերացիաների գավաթին: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին պատրաստ է վճարել Ռոբերտոյի համար պահանջվող գումարը:

Այս պահին թիմն ունի ընդամենը երկու հարձակվող և պատրաստ է նրանց համար առաջարկություններ լսել: Ակնհայտ է, որ Վիլաշ-Բոաշն այնքան էլ գոհ չէ հարձակման գծից, որտեղ հանդես են գալիս Ջերմեյն Դեֆոն և Էմանուել Ադեբայորը:

Հետաքրքիր փաստեր