«Տոտտենհեմն» իր կենտրոնական պաշտպան և թիմի ավագ Յունես Կաբուլին վաճառեց «Սանդերլենդին»: Գործարքը գնահատվում է 5 մլն ֆունտ:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Մաուրիսիո Պոչետոինոն բոլորի համար անակնալ կերպով ֆրանսիացուն նշանակեց թիմի ավագ:
Սակայն Յունեսը չարդարացրեց մարզչի հույսերը՝ աստիճանաբար կորցնելով տեղը հիմնական կազմում: Նախորդ մրցաշրջանում Կաբուլը մասնակցել է 11 խաղի, որից վերջինը՝ նոյեմբեի 9-ին:
Այժմ «Տոտտենհեմը» որոշեց բաժանվել Կաբուլից, ով «Ուայթ Հարթ Լեյնում» առաջաին անգամ հայտնվեց 2007 թվականին, իսկ երեք տարի հետո այստեղ վերադարձավ «Պորտսմուտից»: «Տոտտենհեմն» ընդունեց «Սանդերլենդի» առաջարկը, որը Յունեսի հետ չորս տարվա պայմանագիր ստորագրեց:
Այս պարագայում, 29-ամյա Կաբուլը դարձավ այս ամառվա ընթացքում Դիկ Ադվոկատի թիմի չորրորդ նորեկը: