• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմում» Հարի Քեյնին պահվում են ինչպես «բանտարկյալի»

Անգլիական ֆուտբոլի լեգենդ Ուեյն Ռունին հայտարարել է, որ հարձակվող Հարի Քեյնին «Տոտտենհեմում» պահվում են ինչպես «բանտարկյալի»:

Երկու տարի առաջ «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին խանգարեց Քեյնի տեղափոխությանը «Մանչեսթեր Սիթի»: Հարիին այս ամառ պահելն ավելի դժվար է, քանի որ նրա պայմանագրի ավարտին մնում է 12 ամիս:

Ռունին դեռ հավատում է, որ Քեյնը պետք է փոխի ակումբը, որպեսզի նվաճի տիտղոսներ, բայց Ուեյնը վստահ չէ, որ Հարին կկարողանա փախչել Լևիի ճիրաններից։

«Նույնիսկ անցյալ մրցաշրջանում ես կարծում էի, որ ժամանակն է, որ նա հեռանա: Հարին հավանաբար ինքն էլ է դա զգում և գիտի, որ գավաթների համար պետք է հեռանա: Նա արեց ամեն ինչ, որպեսզի տիտղոսներ նվաճի հենց «Տոտտենհեմի» կազմում:

«Հավանաբար, նրա հեռանալը ճիշտ է, և թվում է, թե դրա համար ամեն ինչ պատրաստ է, բայց մենք գիտենք, որ երբեմն կարող է դժվար լինել «Տոտտենհեմի» հետ բանակցելը»:

«Իմ կարծիքով, Հարի Քեյնը կատարյալ խաղացող է «Մանչեսթեր Յունայթեդի» համար»։

«Կարծես նրան բանտարկյալի պես պահում են «Տոտտենհեմում», կարծես նրա համար շատ դժվար է դուրս գալ այնտեղից»:

«Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք բերեր Հարի Քեյնին, նրանց համար շատ ավելի հեշտ կլիներ պայքարել և նվաճել տիտղոսներ: Բայց տեսնենք, թե ինչ կլինի»,- ասել է Ռունին The Athletic-ին:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր