• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տորրեսի վրա ճնշումը չափազանց մեծ է. Ջերմեյն Դեֆո

Ֆերնանդո Տորրես«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսի վրա ճնշումը շատ մեծ է. նման կարծիք է հայտնել «Տոտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն: Հենց այդ ճնշումն էլ թույլ չի տալիս ֆուտբոլիստին ցուցադրել նախկին փայլուն խաղը:

 
-Մարդիկ այնպես են ճնշում Տորրեսին, որ նա չի կարողանում պարզապես նյարդերը թուլացնել և սկսել հաճույք ստանալ իր խաղից,-ասում է Դեֆոն:

 
Տորրեսը «Լիվերպուլից» «Չելսի» է տեղափոխվել գրեթե երկու տարի առաջ, սակայն ազնվականների երկրպագուներն այդպես էլ չեն տեսնում ռմբարկուին հատուկ խաղը: Պատճառներից մեկը թերևս հասարակության և մամուլի ճնշումն է. չէ՞ որ նրանք իսպանացի ֆուտբոլիստից ակնկալում են նախկին գոլառատ հանդիպումները:

 
-Այս լարվածությունը զգացվում է նրա յուրաքանչյուր խաղում: Անկասկած, բոլորին էլ ճնշում են, բայց յուրաքանչյուրը յուրովի է ազատվում դրանից,- հայտարարել է Դեֆոն:

Հետաքրքիր փաստեր