• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Փաստաբանները հույս ունեն կրճատել Տոնալիի որակազրկման ժամկետները

«Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիի փաստաբանները հույս ունեն կիսով չափ կրճատել իրենց պաշտպանյալի որակազրկումը:

Անցած շաբաթ օրը Տոնալին փոխարինման դուրս եկավ «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում, և այս հանդիպումը խոստանում է վերջինը լինել Սանդրոյի համար երկարաժամկետ որակազրկումից առաջ:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ 23 ամյա կիսապաշտպանը մեկ տարով որակազրկվելու է Իտալիայի իշխանությունների կողմից՝ խաղադրույքների արգելքը խախտելու համար:

Այնուամենայնիվ, La Gazzetta dello Sport-ը պնդում է, որ Տոնալին հույս ունի համաձայնության գալ հետաքննության հետ, ինչը կնվազեցնի որակազրկման ժամկետը կիսով չափ։

Հենց այդ նպատակով էլ Տոնալիի փաստաբանները երկուշաբթի օրը կժամանեն Հռոմ։ Սանդրոյի մեղքի ընդունումը, հետաքննության հետ համագործակցությունը և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությունը կօգտագործվեն որպես մեղմացուցիչ հանգամանքներ։

Բացի այդ, Տոնալին չի մասնակցել պայմանավորված խաղերին և խաղադրույք է կատարել միայն իր նախկին ակումբի՝ «Միլանի» հաղթանակների և այն խաղերի վրա, որոնց ինքը չի մասնակցել։

Նմանատիպ ռազմավարությունը թույլ է տվել «Յուվենտուսի» կիսապաշտպան Նիկոլո Ֆաջոլիին բավարարվել յոթ ամսվա որակազրկմամբ: