• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Փելեսի» երկրպագուն որակազրկվել է, Սոնին ծաղրելու համար

«Կրիստալ Փելեսի» երկրպագուին 3 տարով որակազրկել են՝ «Տոտտենհեմ Հոտսպուրի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինի նկատմամբ ռասիստական պահվածք ցուցադրելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել մայիսին Տոտտենհեմ Հոտսպուր մարզադաշտում Պրեմիեր լիգայի շրջանակներում անցկացվող «Տոտտենհեմ» – «Փելես» հանդիպման ժամանակ։

Դեռ օգոստոսին դատարանը 44 ամյա Ռոբերտ Գարլանդին, ով ռասիստական ​​ժեստ է ցուցադրել, դատապարտել է 60 ժամ չվճարվող հասարակական աշխատանքներով և 1384 ֆունտ տուգանքով։

«Տոտտենհեմը» և Մետրոպոլիտենի ոստիկանությունը դատարանի այս վճիռը համարեցին չափազանց մեղմ և բողոքարկեցին Մեծ Բրիտանիայի ֆուտբոլային ոստիկանության բաժին։

Գարլենդի գործը վերանայվել է և, չնայած մեղքն ընդունելուն, «Փելեսի» երկրպագուին արգելվել է հաջորդ երեք տարվա ընթացքում ներկա գտնվել որևէ ֆուտբոլային հանդիպման, հայտնում է BBC-ն։

Հետաքրքիր փաստեր