Փոլ Հեքինգբոթոմը առաջիկա 24 ժամվա ընթացքում կհեռացվի «Շեֆիլդ Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Անցած շաբաթ օրը «Շեֆիլդ Յունայթեդը» ջախջախիչ պարտություն կրեց «Բերնլիից» 5:0 հաշվով՝ զբաղեցնելով ԱՊԼ-ի վերջին հորիզոնականը:
«Շեղբերը» Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում ընդամենը 5 միավոր են վաստակել՝ պարտվելով 14 խաղերից 11-ում, և տխուր արդյունքները դարձան Հեքինգբոթոմի այս ճակատագրի պատճառը, հայտնում է BBC-ն։
Թըրֆ Մուրում կայացած խաղից հետո Հեքինգբոթոմը քննադատել է իր ակումբին «ֆինանսական, այլ ոչ թե ֆուտբոլային որոշումներ» կայացնելու համար՝ ակնարկելով անցած ամառվա առաջխաղացումից հետո հիմնական խաղացողների վաճառքի մասին:
Արդյունքում, «Շեֆիլդ Յունայթեդը» չեղարկել է Հեքինգբոտոմի մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր երկուշաբթի օրը և ակնկալվում է, որ ակւմբը օգնություն կխնդրի իրենց նախկին գլխավոր մարզիչ Քրիս Ուայլդերից, ով հեռացել էր ակումբից 2021 թվականին: