• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Փոլ Սքոուլզն ավարտում է ֆուտբոլիստի իր կարիերան

Փոլ Սքոուլզ«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Փոլ Սքոուլզը պաշտոնապես հայտնել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:

Սքոուլզը դա անում է արդեն երկրորդ անգամ: 2011 թվականի ամռանն ավարտելով կարիերան՝ հաջորդ տարվա հունվարին նա նորից սկսեց այն: Մինչդեռ այս անգամ պետք չէ կասկածել, որ Փոլի որոշումը վերջնական է:

Վերջին ամիսներին 38-ամյա անգլիացուն անհանգտսցնում են տարատեսակ վնասվածքները: Հունվարից նա ոչ մի հանդիպում չի անցկացրել Պրեմիեր Լիգայում, սակայն հնարավոր է մասնակցի այսօր կայանալիք «Սուոնսիի» հետ խաղին:

-Այո, ես վերջապես ավարտում եմ կարիերաս: Ֆուտբոլ խաղալ. ահա այն ամենը, ինչ երբևէ ցանկացել եմ: «Մանչեսթեր Յունայթեդում» ինձ մոտ շարունակական և հաջողակ կարիերա ստացվեց: Ինձ համար պատիվ էր աշխատել բոլոր ժամանակների լավագույն մարզչի հետ,- հայտնել է ֆուտբոլիստը:

Ավելացնենք, որ Սքոուլզը 716 հանդիպում է անցկացրել «Յունայթեդի» կազմում, որից 497-ը՝ Պրեմիեր Լիգայում, և դարձել է 155 գոլի հեղինակ:

Հետաքրքիր փաստեր