«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախան մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի «Քարդիֆ Սիթիում»: Այս մասին հաղորդում է ուելսյան ակումբի պաշտոնական կայքը:
Անգլիայի հավաքականի երիտասարդ կիսապաշտպանը «մանկունյանցիներին» էր միացել 2013թ-ին: Այդ ժամանակ «Յունայթեդը» «Կրիստալ Փելեսին» վճարեց 15 մլն ֆունտ: Սակայն Զախան չկարողացավ արդարացնել սպասելիքները: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Վիլֆրիդն ընդամենը 28 րոպե է անցկացրել խաղադաշտում:
Զախան իր նոր ակումբում հանդես կգա 36 համարի մարզաշապիկով: