• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

Նախորդ ամիս Քեյնը ռմբարկուների ցուցակում բարձրացավ առաջին հորիզոնական։ Հարին դարձավ ութ գոլի հեղինակ, այդ թվում՝ երկու հեթ-տրիկ «Բերնլիի» և «Սաութհեմպտոնի» դեմ խաղերում։

Դեկտեմբերը բավական հաջող ամիս էր նաև «Սիթիի» և անձամբ Գվարդիոլայի համար։ Նրա սաները միավոր կորցրին միայն «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում՝ 21 հնարավորից հավաքելով 19 միավոր։

Այս պարագայում, Պեպը Պրեմիեր Լիգայի ռեկորդ սահմանեց՝ ամսվա լավագույն մարզչի մրցանակը ստանալով չորրորդ անընդմեջ անգամ։ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր այս պատվավոր մրցանակը բաժին է հասել միայն Գվարդիոլային։

Ամսվա լավագույն գոլի հեղինակը «Բորնմուտի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն է՝ «Կրիստալ Փելեսի» դարպասը խփած գոլով։

Հետաքրքիր փաստեր